ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
05.09.2017 | 10:05

...թե իր ունեցվածքը և «մնացյալքը» վաճառող Հովիկ Աբրահամյանը, բոլոր դեպքերում, խոր անհանգստություն ունի վաղվա օրվա հանդեպ: Եվ չնայած այն հանգամանքին, որ երբեմն-երբեմն շփվում է Սերժ Սարգսյանի հետ, մասնավորապես, հայտնի խնջույք-հարսանիքների ժամանակ, այնուհանդերձ, բազմահմուտ Արգամիչը գիտի, որ Սերժ Սարգսյանը խիստ անկանխատեսելի խաղացող է, և փորձում է բոլոր ուղղություններով փափուկ բարձիկների տեխնոլոգիա կիրառել. նա լավացրել է հարաբերությունները Կարեն Կարապետյանի հետ (ինչի պատճառով էլ ի սկզբանե «վտակվել» էր), ցուցանում է, թե Գագիկ Ծառուկյանի հետ առանձնապես «էն չի», որպեսզի ի անհրաժեշտություն «սոլո մտնի», «փարդի քամակում» էլ հարաբերվում է ընդդիմադիր ուժերի, այդ թվում՝ «ՕՐՕ» դաշինքի «մնացորդաց» հետ: Ինչո՞վ կավարտվի միաժամանակյա խաղի այս հերթական սեանսը: Պնդում են, թե շախմատի հմուտ տեսաբան Սերժ Սարգսյանը միայն կարող է ասել:

Դիտվել է՝ 15760

Մեկնաբանություններ